Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Ոստիկանությունում քննարկվում է ընտրախախտումների 174 դեպք
11.05 15:24
Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունում տեղի է ունեցել 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը, որի ընթացքում խոսվել է արձանագրված ընտրախախտումների մասին:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ընտրությունների օրը, ինչպես եւ ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտմանը եւ այլն:

«Որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը` հանցագործության դեպքի, իսկ 12-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքերով նախապատրաստվում են նյութեր»,- ասել է Հունան Պողոսյանը:

«Ազգային ժողովի ընտրությունների օրը ոստիկանությունում ստացվել է 127 հաղորդում եւ տեղեկատվություն, այդ թվում` «Թեժ գծով»` 25, հերթապահ մասերում` 59, համացանցի միջոցով` 41 եւ դիտորդներից` 2»,- իր զեկույցում նշել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: 

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն էլ նշել է. «Մայիսի 6-ին, բացի ոստիկանությունում ստացված տեղեկատվությունից, դիտարկվել են բոլոր կայքէջերը, հաղորդագրությունների վերաբերյալ տրվել է 52 պարզաբանում, որտեղ նշվել է նաեւ սկզբնաղբյուրը: Համապատասխան ցուցումներ են տրվել տեղերում տեղեկատվությունը ճշտելու վերաբերյալ, քաղաքացիներին տրամադրվել է 130 տեղեկանք` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017