Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Նախագահական ընտրությունները կարեւոր կլինեն Հայաստանի եւ ԵՄ-ի հետագա հարաբերությունների համար, ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը
22.10 16:50
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան այսօր ասել է, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները կարեւոր կլինեն Հայաստանի եւ Եվրոպական Միության հետագա հարաբերությունների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի օգտագործել “Ավելին ավելիի համար” (“more for more”) սկզբունքը:

«Մենք ողջունում ենք բարեփոխումները շարունակելու իշխանությունների պատրաստակամությունը: Մենք արդեն բավականին առաջընթաց ենք գրանցել Ասոցացման համաձայնգրի շուրջ բանակցություններում, սկսել ենք բանակցություններն ազատ առեւտրի գոտու վերաբերյալ եւ փաստացիորեն ավարտել ենք վիզային համակարգի դյուրացման եւ անձանց հետընդունման բանակցությունները”,- ասել է Տրայան Խրիստեան:

Առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ բոլոր առաջարկների իրագործման կարեւորությունը երկրի իշխանությունների կողմից:  
 
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր հերթին հիշեցրել է, որ ՀՀ նախագահն իր վերջին ելույթներից մեկում ընդգծել է, որ ընտրությունները կանցկացվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաջարկությունների եւ նկատողությունների համաձայն:

«Գործնականում մենք ստացել ենք Հայաստանի բարձրագույն պաշտոնյայի հավաստիացումն ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասել է Անդրեյ Սորոկինը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանն ուղղված իր նախագծի իրականացումը: Նախագծի ընդհանուր արժեքը 1,7 մլն եվրո է եւ այն իրականացվում է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017